211652_close_icon
views-count3088 դիտում article-date 12:13 11-04-2017

Թիլերսոնին վաղը Մոսկվայում բարդ բանակցություններ են սպասվում. «Ամերիկայի ձայն»

«Ամերիկայի ձայնը» գրում է. ««Մենք խոստանում ենք պատասխանատվության կանչել յուրաքանչյուրի, ով աշխարհի ցանկացած կետում անմեղ մարդկանց դեմ հանցանք կգործի»,- այս մասին հայտարարել է Միացյալ Նահանգների պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը: Իտալիայում անցնող Մեծ յոթնյակի արտգործնախարարների աջակցությունը ստանալուց հետո, ԱՄՆ-ի պետքարտուղարը չորեքշաբթի Մոսկվա կմեկնի, որտեղ կողմերին բարդ բանակցություններ են սպասվում: «Հույս ունեմ, որ Ռուսաստանը լավ է մտածում Բաշար ալ-Ասադի հետ շարունակվող այս դաշինքի շուրջ, քանի որ նման յուրաքանչյուր սարսափելի հարձակումից հետո Ռուսաստանն ավելի է մոտենում պատասխանատվության որոշակի սահմանի»,- ասել է Թիլերսոնը: Ռուսաստանի վերլուծաբանների կարծիքով, Մոսկվան չի կարող դադարեցնել Ասադի վարչակարգի աջակցությունը. «Այս պահին ցանկացած փոփոխություն կընկալվի որպես ԱՄՆ-ի ճնշման տակ ընկրկում», - նշում է Միջազգային հարաբերությունների խորհուրդի վերլուծաբան Անդրեյ Կորտունովը: Եթե կողմերին չհաջողվի գալ պայմանավորվածության, ապա Սիրիայի տարածքում հակամարտությունը կարող է ուղղակի բախումների բերել, որի արդյունքում ռուսական հակաօդային համակարգերը կփորձեն ոչնչացնել ամերիկյան ինքնաթիռ կամ հրթիռ: Իսկ դա բոլորովին այլ իրավիճակի կհանգեցնի»: [b]Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում:[/b]

Նմանատիպ նյութեր