211652_close_icon
views-count5755 դիտում article-date 09:41 11-04-2017

Իրադրությունն առաջնագծում. հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է շուրջ 1620 կրակոց. Արցախի ՊՆ

Ապրիլի 10-ին և լույս 11-ի գիշերը արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է ավելի քան 50 անգամ՝ հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով շուրջ 1620 կրակոց: Այս մասին հայտնում են ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունից։ ՊԲ առաջապահ զորամասերը լիակատար վերահսկողություն են պահպանում առաջնագծում և շարունակում իրականացնել մարտական դիրքերի հուսալի պահպանություն: [img]http://shamshyan.com/ups/images/0983056001491889240238983.jpg[/img]

Նմանատիպ նյութեր