211652_close_icon
views-count8994 դիտում article-date 21:19 10-04-2017

Տեղի կունենա «Երդվում եմ քեզ, իմ երկիր» խորագրով բարեգործական համերգ` նվիրված ապրիլյան պատերազմի հերոսներին

ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ` ս. թ. ապրիլի 10-ին, ժամը 19:00-ին, Արամ Խաչատրյան համերգասրահում տեղի կունենա «Երդվում եմ քեզ, իմ երկիր» խորագրով բարեգործական համերգը` նվիրված ապրիլյան պատերազմի հերոսներին: Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի նվագակցությամբ, ՀՀ ժողովրդական արտիստ Ռոբերտ Ամիրխանյանի հայրենասիրական ստեղծագործությունների կատարմամբ հանդես կգան` կոմպոզիտորը, Հայաստանի պետական կամերային երգչախումբը /գեղարվեստական ղեկավար և խմբավար՝ Ռոբերտ Մլքեյան/, Երևանի պետական կամերային երգչախումբը /գեղարվեստական ղեկավար և խմբավար՝ Հարություն Թոփիկյան/, «Հովեր» պետական կամերային երգչախումբը /գեղարվեստական ղեկավար և խմբավար՝ Սոնա Հովհաննիսյան/: Համերգը կղեկավարի Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Էդուարդ Թոփչյանը: Կատարումներով հանդես կգան մեներգիչներ՝ Գուրգեն Բավեյանը, Աննա Ավդալյանը, Էմմա Պետրոսյանը, Լեյլա Սարիբեկյանը, Վահե Հախվերդյանը: Երեկոյի ընթացքում կհնչի հատուկ ապրիլյան պատերազմի հերոսներին նվիրված «Վրեժն արդար կանչի» երգը:

Նմանատիպ նյութեր