211652_close_icon
views-count108384 դիտում article-date 18:43 10-04-2017

Երևանում հայտնի «Դռիկ Խչոյին» մրցակից է հայտնվել, ով դատախազ է և սիրում է «դռիկներ տալով» շրջել մարզում. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Ճանապարհային ոստիկանության ղեկավար կազմը բազմիցս անգամ հորդորել է վարորդներին, որպեսզի իրենց տրանսպորտային միջոցների վրա անօրինական ճանապարհով չտեղադրեն գերձայնային ազդանշաններ, փարոսիկներ, հակառակ դեպքում՝ անկախ ավտոմեքենաների մակնիշից, վարորդի ու սեփականատիրոջ զբաղեցրած պաշտոնից ու դիրքից , օրինախախտները ենթարկվելու են վարչական պատասխանատության, իսկ հարկ եղած դեպքում ավտոմեքենաները տեղափոխվելու են ՃՈ պահպանվող հատուկ տարածք: ՀՀ գլխավոր դատախազության Գեղարքունիքի մարզի դատախազ Կարեն Խաչատրյանին Գեղարքունիքի մարզում ավելի շատ ճանաչում են որպես «Դռիկ-փարոսիկ Կարեն», քանի որ ավելի շատ իրեն պահում է օրինախախտ վարորդի նման, քան որպես օրինապահ դատախազ: Նա իր Lexus մակնիշի 151 GG 01 համարանիշի ավտոմեքենայի վրա տեղադրել է գերձայնային ազդանշաններ և փարոսիկներ, ով սիրում է ցերեկները դռիկներով «ճեմել» մարզում՝ տեղի- անտեղի դռիկներ տալով, իսկ մութ եղած ժամանակ էլ դռիկներին զուգահեռ ցույց է տալիս իր ավտոմեքենայի վրա ապօրինի տեղադրված փարոսիկները՝ արձակելով լոււյսեր: Այսօր՝ ապրիլի 10-ին, ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը լուսանկարների շարք է արել, որով երևում է, որ «օրինապահ» դատախազը նաև ավտոմեքենայի վրա չունի տեխզննման կտրոն, մինչդեռ դժվար թե դատախազը չիմանար, որ դա նույնպես օրենքի խախտում է: Երբ դատախազը նկատեց, որ ֆոտոլրագրողը լուսանկարահանում է իր Lexus-ը՝ հարցրեց, թե ինչի համար ես նկարում: Ֆոտոլրագրողի հարցին, թե ինչու է դատախազը ավտոմեքենայի վրա անօրինական տեղադրել դռիկներ, փարոսիկներ, իսկ դիմապակու վրայից էլ բացակայում է տեխզննման կտրոնը, Գեղարքունիքի մարզում առյուծ կտրող դատախազը հրաժարվեց պատասխանել և Սասնա Դավթի էպոսի հերոսներից «Ցռան Վերգոյի» օրինակով՝ ճողոպրեց: [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը հուսով է, որ թե՛ ճանապարհային ոստիկանությունը, և թե՛ ՀՀ գլխավոր դատախազությունը օպերատիվորեն կարձագանքեն հրապարակմանը և իրեն օրենքից վեր դասող դատախազին կսթափեցնեն, որ պետք չէ այդ աստիճան արհամարհել օրենքը, իսկ մարզի բնակիչներն էլ կես կատակ, կես լուրջ էլ երբեք չեն ասի՝ «Երևանի «Դռիկ Խչոյին» մրցակից է հայտնվել»: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 26+
26+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր