211652_close_icon
views-count46364 դիտում article-date 14:43 10-04-2017

Դավիթաշենում ծառերի սպանդ իրականացնող կասկածյալը 51-ամյա տնօրեն է, նա բերման է ենթարկվել ոստիկանություն. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ քիչ առաջ ոստիկանության Մաշտոցի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի աշխատակիցները Դավիթաշենի 36/2 հասցեի մոտից ոստիկանության Մաշտոցի բաժին են բերման ենթարկել 51-ամյա Ալեքսան Սամսոնյանին։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջինս կասկածվում է նախօրեին Դավիթաշեն վարչական շրջանի 1-ին թաղամասի Աղաբաբյան փողոցում՝ «Դելֆին» մարզադպրոցի դիմաց, 23 հաստաբուն բարդի հատելու մեջ։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Ա. Սամսոնյանը «Սամսոն Սամսոնյան» ՍՊԸ-ի տնօրենն է։ Ոստիկանության Մաշտոցի բաժնում նախապատրաստված նյութերը ուղարկվել են ՀՀ գլխավոր դատախազության Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների դատախազություն՝ հետագա ընթացքը լուծելու համար։ Ինչպես ավելի վաղ [url=https://shamshyan.com/hy/article/2017/04/09/1063976/]հայտնել [/url]էր ֆոտոլրագրողը, ապրիլի 8-ի լույս 9-ի գիշերը Երևանում` Դավիթաշեն վարչական շրջանի 1-ին թաղամասում, անհայտ անձը կամ անձինք թրքաբարո կերպով ծառերի սպանդ էին իրականացրել: Ծառերի սպանդ իրականացնողները ոչնչացրել էին 23 ծառ, որոնք բարդի են եղել և դրանք այլևս պիտանի չեն աճելու համար: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ հասցված վնասը կազմում է մոտ 9 մլն դրամ: Բնակիչները, ովքեր չէին ցանկացել տեսախցիկի առջև խոսել, ֆոտոլրագրողի հետ զրույցում ասել էին, որ ծառերի սպանդի հեղինակները Դավիթաշենի մանկապատանեկան լողի «Դելֆին» մարզադպրոցի տերերն են և կազմակերպիչը եղել է Ալիկ անունով մի տղամարդ: Այս տեղեկությունը ոստիկանության Դավիթաշենի բաժանմունքում պարզում էին: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ ծառերի սպանդը հայտնաբերել է Դավիթաշեն վարչական շրջանի ղեկավար Ռուսլան Բաղդասարյանը: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 50+
50+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր