211652_close_icon
views-count3380 դիտում article-date 16:12 10-04-2017

Իրանի նախագահը կոչ է արել Սիրիայում քաղաքական բարեփոխումներն իրականացնել ընտրությունների միջոցով

Իրանի նախագահ Հասան Ռուհանին կոչ է արել Սիրիայում քաաղքական բարեփոխումներն իրականացնել ընտրությունների միջոցով։ Կոչը Իրանի նախագահը հնչեցրել է Թեհրանում տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ, հայտնում է TASNIM-ը։ Մեկնաբանելով Սիրիայի իրավիճակը՝ նա խստորեն դատապարտել է Սիրիայի Հոմս նահանգում օրեր առաջ ԱՄՆ-ի կողմից Սիրիայի ՌՕՈՒ-ի բազան հրթիռակոծելու դեպքը և կոչ է արել ստեղծել միջազգային հանձնաժողով, որը կհետաքննի քիմիական զենքի կիրառման դեպքը։ Հիշեցնենք, որ ամերիկյան ուժերը 56 թևավոր հրթիռ էին արձակել ավիբազայի ուղղությամբ։ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ որոշումը պատասխան է սիրիացի խաղաղ բնակիչների րջանում սիրիական կառավարական ուժերի կողմից քիմիական զենք կիրառելուն, ինչի հետևանքով 50-ից ավելի մարդ էր զոհվել, այդ թվում՝ երեխաներ։

Նմանատիպ նյութեր