211652_close_icon
views-count4239 դիտում article-date 09:31 10-04-2017

Եգիպտոսում 3 ամսով արտակարգ դրություն է հայտարարվել եկեղեցիներում տեղի ունեցած պայթյուններից հետո

Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթթահ աս-Սիսին երկրում երեք ամսով արտակարգ դրություն է հայտարարել՝ կապված նախօրեին 2 քրիստոնեական եկեղեցիներում իրականացված ահաբեկչական պայթյունների հետ, հաղորդում է BBC-ն։ Ծաղկազարդի կապակցությամբ Տանտա քաղաքում գործող Սուրբ Գեորդի եկեղեցում պայթյուն է իրականացվել, ինչի հետևանքով զոհվել է 27 հավատցյալ։ Եվս 16-ը զոհվել է Ալեքսանդրիայի Սուրբ Մարկ տաճարում, որտեղ մարդկանց հոծ բազմությունը նշում էր Ծաղկազարդը։ Պայթյուններն իրականացրել են մահապարտ-ահաբեկիչները։ Դրանց պատասխանատվությունը ստանձնել է «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպությունը։ Նշենք, որ քրիստոնյաները կազմում են Եգիպտոսի բնակչության 10%-ը։ Ահաբեկչությունները խստորեն դատապարտել է Հռոմի պապ Ֆրանցիսկոսը, ով պետք է այս ամսվա վերջին ժամանի Եգիպտոս։

Նմանատիպ նյութեր