211652_close_icon
views-count11088 դիտում article-date 23:19 09-04-2017

Մոսկվան ուզում է ամերիկա-ռուսական հարաբերություններում փոխադարձ շահերից բխող համագործակցության ոլորտներ գտնել

ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական գեներալ-լեյտենանտ Հերբերտ Մաքմասթերը հայտարարել է, որ նախագահ Թրամփը ցանկանում է սիրիական ճգնաժամի «քաղաքական լուծում»: Այս մասին նա ասել է [url=http://www.foxnews.com/politics/2017/04/09/mcmaster-trump-open-to-more-military-action-in-syria-but-seeks-political-solution.html]Fox News[/url] հեռուստաալիքին տված հարցազրույցում: Մաքմասթերը նշել է, որ Թրամփը ցանկանում է ամբողջ աշխարհը միասնաբար արձագանքի Ասադի գործողություններին, այդ թվում՝ Ասադի դաշնակիցներ Ռուսաստանն ու Իրանը: Մաքմասթերը հայտարարել է, որ Ռուսաստանի հետ հարաբերություններում ԱՄՆ-ն ընդառաջ է գնում «Մոսկվայի ցանկությանը»: «Նրանք ուզում են ամերիկա-ռուսական հարաբերություններում փոխադարձ շահերից բխող համագործակցության ոլորտներ գտնել»,- հայտարարել է Թրամփի խորհրդականը:

Նմանատիպ նյութեր