211652_close_icon
views-count9851 դիտում article-date 22:11 09-04-2017

Հարավային Օսիան կվերանվանվի Ալանիա. քվեարկության էքզիթ-պոլի տվյալները

Հարավային Օսիայում ավարտվել են նախագահի ընտրություններն ու հանրաքվեն: Այս մասին հայտնում է [url=http://sputnik-ossetia.ru/South_Ossetia/20170409/3985853.html]sputnik-ossetia.ru[/url]-ն: «Սոցոիլոգիանակն վերլուծության ակադեմիա» կազմակերպության կողմից անցկացված էքզիթ-պոլի տվյալներով գործող նախագահ Լեոնիդ Տիբիլովը ստացել է 45,8 %, Անատոլի Բիբիլովը՝ 36,9%, իսկ Ալան Գագլոևը՝ 16,8%: Եթե այս արդյունքները հաստատվեն, ապա կլինի երկրորդ փուլ: Իսկ հանրաքվեի մասնակիցների 81,5%-ը կողմ է քնեարկել Հարավային Օսիայի անավանափոխությանը: Քվեարկությանը հետևել են 80 միջազգային դիտորդներ՝ Ռոիսաստանից, Աբխազիայից, Մերձդնեստրից, Արցախից, Դոնեցկի և Լուգանսկի հանրապետություններից: Նշենք, որ ԱՄՆ-ն անօրինական է ճանաչել Հարավային Օսիայում անկցավող ընտրությունները և վերահստատել, որ ճանաչում է Վրաստանի ամբողջականությունը: Իսկ Վրաստանն այս ընտրությունները որակել է Ռուսաստանի հերթական սադրանքը:

Նմանատիպ նյութեր