211652_close_icon
views-count96533 դիտում article-date 21:55 09-04-2017

Վանդալիզմ Երևանում. միայն թուրքը այս ձև կվարվեր բնության նկատմամբ. ստահակները ոչնչացրել են 23 հաստաբուն և առողջ ծառեր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Երեկ` ապրիլի 8-ի, լույս 9-ի գիշերը Երևանում` Դավիթաշեն վարչական շրջանի 1-ին թաղամասում անհայտ անձը կամ անձինք թրքաբարո կերպով ծառերի սպանդ են իրականացրել: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ծառերի սպանդ իրականացնողները ոչնչացրել են 23 ծառ, որոնք բարդի են եղել և դրանք այլևս պիտանի չեն աճելու համար: Գ. Շամշյանի տեղեկություններով, հասցված վնասը կազմում է մոտ 9 մլն դրամ: Բնակիչները, ովքեր չցանկացան տեսախցիկի առջև խոսել, ֆոտոլրագրողի հետ զրույցում ասում էին, որ ծառերի սպանդի հեղինակները Դավիթաշենի մանկապատանեկան լողի «Դելֆին» մարզադպրոցի տերերն են և կազմակերպիչը եղել է Ալիկ անունով մի տղամարդ: Այս տեղեկությունը այս պահին ոստիկանության Դավիթաշենի բաժանմունքում պարզում են: Գ. Շամշյանի տեղեկություներով, ծառերի սպանդը հայտնաբերել է Դավիթաշեն վարչական շրջանի ղեկավար Ռուսլան Բաղդասարյանը: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 50+
50+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր