211652_close_icon
views-count7826 դիտում article-date 20:04 09-04-2017

Աստված թող վերափոխի զենքի առևտրով զբաղվող մարդկանց սրտերը. Ֆրանցիսկոս պապ

Հռոմի Ֆրանցիսկոս պապը դատապարտել է Եգիպտոսի եկեղեցիներից երեքում տեղի ունեցած պայթյունը, որի հետևանքով զոհվել է ընդհանուր թվով 84 մարդ, տասնյակները` վիրավորվել: Ինչպես հաղորդում է [url=http://www.bbc.com/news/world-middle-east-39544451]BBC[/url]-ին, կիրակնօրյա պատարագի ժամանակ սրբազան քահանայապետը ելույթ ունենալիս նշել է, որ աշխարհը տառապում է պատերազմների, ահաբեկչության պատճառով: «Աղոթում եմ զոհերի և տուժածների համար: Թող աստված վերափոխի ահաբեկչություն, բռնություն կատարող և զենքի շրջանառությամբ զբաղվող մարդկանց սրտերը», - ասել է Ֆրանցիսկոս պապը պատարագի ժամանակ:

Նմանատիպ նյութեր