211652_close_icon
views-count29084 դիտում article-date 20:20 09-04-2017

Ավտովթար Երևանում. ԵՊՀ-ի մոտ բախվել են 2 Mercedes-ները ու Opel-ը. Կա վիրավոր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ ապրիլի 9-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 17:50-ի սահամններում Չարենցի փողոցում՝ ԵՊՀ-ի մոտ, բախվել են Mercedes մակնիշի 22 SS 781 համարանիշի, Opel մակնիշի 34 UD 703 համարանիշի և Mercedes մակնիշի 35 DZ 706 համարանիշի ավտոմեքենաները: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 1 հոգի տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն, իսկ 1 հոգու շտապ օգնության աշխատակիցները տեղում առաջին բուժօգնություն են ցուցաբերել: Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի 4-րդ դասակի աշխատակիցները: Վթարի մասին ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի օրվա պատասխանատու Արշակ Գրիգորյանը տեղեկությունը փոխանցել է ՃՈ ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունք, որտեղից ժամանել է հետաքննիչ Գրիգոր Կիրակոսյանը, ում կողմից փատի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Ոստիկանությունն ու հետաքննչական բաժանմունքը պարզում են վարորդների վիրավորների ինքնությունը: Լուսանկարները և տեսանյութը՝ Սմբատ Պետրոսյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 41+
41+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր