211652_close_icon
views-count9414 դիտում article-date 18:43 09-04-2017

Անգլիա. «Մանչեսթեր Յունայթեդը» հաղթեց, Մխիթարյանը` գոլի հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Անգլիայի Պրեմյեր լիգայի առաջնության 32-րդ տուրում «Մանչեսթեր Յունայթեդը» արտագնա խաղում վստահ հաղթանակ տարավ մրցաշարի հետնապահ «Սանդերլենդի» նկատմամբ` 3:0 հաշվով: Մանկունյանցիները բավական հեշտ հաղթանակ տարան: Առաջին խաղակեսում հաշիվը բացեց շվեդ հարձակվող Զլատան Իբրահիմովիչը, իսկ խաղակեսի վերջում «Սանդերլենդը» մնաց 10 հոգով: Երկրորդ խաղակեսի հենց առաջին րոպեին մանկունյանցիների կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը կրկնապատկեց հաշիվը: 89-րդ րոպեին Ռեշֆորդը վերջակետ դրեց խաղում` 3:0: Այս հաղթանակից հետո «Մանչեսթեր Յունայթեդը» վաստակեց 57 միավոր և բարձրացավ 5-րդ տեղ: 54 միավոր ունի Լոնդոնի «Արսենալը», որը մեկ խաղ պակաս է անցկացրել: [b]Անգլիայի առաջնություն, 32-րդ տուր [/b] «Սանդերլենդ» - «Մանչեսթեր Յունայթեդ»՝ 0:3 Զլատան Իբրահիմովիչ, 30, Հենրիխ Մխիթարյան, 46, Մարկուս Ռեշֆորդ, 89
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր