211652_close_icon
views-count4088 դիտում article-date 18:42 09-04-2017

Ռուսաստանը պետք է դադարի համառել Բաշար Ասադին պաշտպանելու հարցում. Չավուշօղլու

Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն հայտարարել է, որ Ռուսաստանը բավարար միջոցներ չի ձեռնարկում Սիրիայում կրակի դադարեցման համար: Այս մասին հայտնում է թուրքական «Միլլիյեթ» պարբերականը: «Ռուսաստանը պետք է դադարի համառել Սիրիայի նախագահ Բաշար ալ Ասադի իշխանությունը պահպանելու հարցում: Ես արդեն ասել եմ այդ մասին իմ ռուս գործընկերոջը: Ռուսաստանը բավականաչափ միջոցներ չի ձեռնարկում Սիրիայում հրադադարի ռեժիմի խախտումը դադարեցնելու համար»,- ասել է Չավուշօղլուն: [url=https://shamshyan.com/hy/article/2017/04/07/1063806/]Հիշեցնենք[/url], որ ապրիլի 6-ի լույս 7-ի գիշերը ԱՄՆ-ն հրթիռային հարված է հասցրել Սիրիայի կառավարական ավիաբազայի ուղղությամբ: 59 Tomahawk թևավոր հրթիռները արձակվել են Հոմս նահանգի «Շայրաթ» ավիաբազայի ուղղությամբ Միջերկրական ծովում տեղակայված ամերիկյան ռազմածովային նավերից: Այս բազայում, ըստ ամերիկյան իշխանությունների, տեղակայված են Սիրիայի կառավարական ուժերի ինքնաթիռները, որոնք մասնակցել են Իդլիբ նահանգում քիմիական զենքի կիրառմամբ հարձակմանը:

Նմանատիպ նյութեր