211652_close_icon
views-count3665 դիտում article-date 18:25 09-04-2017

Իսպանիայում ԱՄՆ-ի պահանջով ձերբակալվել է ռուս ծրագրավորող-հաքեր Պյոտր Լևաշովը

Իսպանիայում ԱՄՆ-ի պահանջով ձերբակալվել է ռուս ծրագրավորող Պյոտր Լևաշովը: Այս մասին ռուսական [url=https://russian.rt.com/world/article/376746-po-zaprosu-fbr-zaderzhan-programmist]russian.rt.com[/url] կայքին հայտնել է նրա կինը՝ Մարիան: Մարիա Լևաշովան հայտնել է, որ ոստիկանները գիշերոը ներխուժել են իրենց տուն, բոլորին պառկեցրել գետնին, խլել են նրանցից էլեկտրոնային բոլոր սարքերը: «Ինձ ասացին ինչ-որ վիրուսի մասին, որն ստեղծել է իմ ամուսինը, և որը կապ ունի Թրամփի՝ նախագահ ընտրվելու հետ», - ասել է կինը: Սանկտ Պետերբուրգի բնակիչ Պյոտր Լևաշովին կասկածում են ԱՄՆ-ի դեմ հաքերային հարձակում իրականացնելու մեջ: Լևոշովն այժմ գտնվում է Բարսելոնի բանտում: Մարիա Լևաշովը դիմել է իրավապաշտպան Ալեքսանդր Իոնովին, որը զբաղվում է մեկ այլ ծրագրավորողի՝ Ստանիսլավ Լիսովի պաշտպանությամբ, որը ձերբակալվել է այս տարի հունվարին Իսպանիայում հաքերային հանցագործությունների մեղադրանքով և կրկին ԱՄՆ-ի պահանջով:

Նմանատիպ նյութեր