211652_close_icon
views-count3745 դիտում article-date 11:33 09-04-2017

ՌԴ Տագանրոգ քաղաքում գազի պայթյունի հետևանքով 2 մարդ է զոհվել

Ռուսաստանի Տագանրոգ քաղաքում կենցաղային գազի պայթյուն է տեղի ունեցել: Այս մասին հայտնում է РИА Новости-ն: Աղբյուրի տեղեկություններով՝ պայթյունի հետևանքով կա 2 զոհ: Հայտնի է, որ 5 հարկանի բնակելի տանը տեղի ունեցած պայթյունից հետո շենքից տարհանվել է 150 մարդ, շենքի 5-րդ հարկում գտնվող մի քանի բնակարաններ մասնակիորեն քանդված վիճակում են: Բնակիչներին նախատեսվում է տեղափոխել մեկ այլ վայր: Ըստ նախնական տեղեկությունների՝ լրջորեն վնսավել է 12 բնակարան:

Նմանատիպ նյութեր