211652_close_icon
views-count99111 դիտում article-date 10:41 09-04-2017

Ողբերգական դեպք Երևանում. փրկարարներն ու ոստիկանները Հրազդան գետում հայտնաբերել են գլխիվայր շրջված Suzuki ավտոմեքենա, իսկ կողքին՝ տղամարդու դի. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ ապրիլի 9-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 08:30-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հրազդանի կիրճում՝ Մալականի այգու հարևանությամբ, Հրազդան գետ ավտոմեքենա է ընկել: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են հրշեջ-փրկարարները: Ժամանել են նաև Երևանի ճանապարհային ոստիկանության աշխատակիցները՝ Երևանի ՃՈ պետի տեղակալ Աշոտ Սայադյանի գլխավորությամբ: Այս պահին տեղում է նաև ոստիկանության Մաշտոցի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Գրիշա Ամիրխանյանի գլխավորությամբ: Ոստիկաններն ու փրկարարները գետում հայտնաբերել են Suzuki մակնիշի 11 ՏԼ 717 համարանիշի ավտոմեքենա՝ գլխիվայր շրջված, իսկ մեքենայի կողքին հայտնաբերել են տղամարդու դի: Ժամանել են նաև ոստիկանության Արաբկիրի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Արթուր Մկրտչյանի և ոստիկանության Դավիթաշենի բաժանմունքի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Պաշա Օրդյանի գլխավորությամբ: Վթարի մասին ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Արշակ Գրիգորյանը տեղեկությունը փոխանցել է Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ, Արդարադատության մայոր Արթուր Գասոյանի գլխավորությամբ, ում կողմից փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր. օր.-ի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշով: Այս պահին հրշեջ-փրկարարների աշխատանքը տեղում ղեկավարում են ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի խմբի ղեկավար Արամ Մանասյանն ու թիվ 15 փրկարարական ջոկատի հրամանատար Սերգեյ Բիձյանը: Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են մահացածի ինքնությունը: Դեպքի վայր ժամանած մի քանի քաղաքացի ասում էին, որ մահացածը իրենց բարեկամն է և նրան 2 օր է փնտրում էին և դիմել էին ոստիկանության Արաբկիրի բաժին, որտեղ որպես անհետ կորած նա փնտրվում էր: Նա Երևան քաղաքի Արզումանյան փողոցի բնակիչ, 58-ամյա Ալեքսանդր Ցուգանյանն էր: [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը` Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 218+
218+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր