211652_close_icon
views-count8869 դիտում article-date 21:58 08-04-2017

Կոմունիստները հակակառավարական ցույց են անկացրել Մոսկվայում

Մոսկվայի «Հեղափոխության» հրապարակում այսօր Ռուսաստանի կումունիստական կուսակցությունը բողոքի ցույց է կազմակերպել՝ կառավարության հրաժարականի պահանջով: Հայտնում է [url=http://www.bbc.com/russian/features-39539970]BBC ռուսական[/url] ծառայությունը: Ցույն անցկացվել է «Դիմոն, դուրս գնա» կարգախոսով: Նախապես ցույցին ներկա էին մոտ 1000 մարդ: Ռուս կոմունիստների առաջնորդ Գենադի Զյուգանովը համախմբման կոչ է արել և քննադատել կառավարությանը: «Պարզվում է, որ ներդրումներից գոյացած հսկայական գումարների միայն 4 %-ն է նպատակային օգտագործվել, մնացածը յուրացվել է»,- ասել է Զյուգանովը: Ի դեպ՝ Զյուգանովը հարթակից ոչինչ չի ասել անձամբ Դմիտրի Մեդվեդևի հասցեին, սակայն դատապարտել է ԱՄՆ-ի կողմից Սիրիայում իրականացված ավիահարվածները: Մեկ ժամ անց հրապարակում մնացել էին ընդամենը 100 մարդ: BBC-ի լրագրողը փորձել է հետաքրքրվել, թե ովքեր են ցույցի մասնակիցները և ինչ ակնկալիք ունեն, սակայն ցուցարարներից ոչ ոք չի ցանկացել պատասխանել հարցերին: Ավելի ուշ ցույցի մասնակից մի երիտասարդ ասել է, որ իրեն 1000 ռուբլի են տվել մասնակցելու համար: Ցույցն անցել է առանց միջադեպերի, ոստիկանությունը ուժ չի կիրառել, ձերբակալումներ չեն եղել:

Նմանատիպ նյութեր