211652_close_icon
views-count3927 դիտում article-date 17:31 08-04-2017

Լուիս Էնրիկե. Եթե չքնեմ, կդիտեմ «Ռեալ»-«Ատլետիկո» հանդիպումը

«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն անդրադարձել է այսօր Մադրիդում կայանալիք «Ռեալ»-«Ատլետիկո» հանդիպմանը: «Ե՞րբ է խաղը: Ժամը չորսի՞ն: Հնարավոր է, որ ես դիտեմ այն, եթե իհարկե, չքնեմ ճաշից հետո: «Ատլետիկոն» հաղթանակի նույնքան հնարավորություններ ունի, որքան` «Ռեալը»: Նման հանդիպումները միշտ յուրահատուկ են և երկու թիմերին էլ միավորներ են անհրաժեշտ: Այն, թե որտեղ է կայանում խաղը, կարող է ազդել հանդիպման ելքի վրա, սակայն վերջին տարիներին մենք տեսել ենք, որ դա վճռորոշ դեր չի խաղում: Մեզ հետաքրքիր հանդիպում է սպասվում»: Նշենք, որ մադրիդյան դերբին կկայանա այսօր` Երևանի ժամանակով 18:15-ին:

Նմանատիպ նյութեր