211652_close_icon
views-count22735 դիտում article-date 15:01 08-04-2017

Տավուշի մարզում բախվել են գյուղապետարանի УАЗ-ն ու «01»-ը. վերջինը հայտնվել է ձորակում, կան վիրավորներ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի հետաքննիչ Պետրոսյանի կողմից նյութեր են նախապատրաստվում ապրիլի 7-ին Տավուշի մարզում տեղի ունեցած ավտովթարի փաստով։ Ժամը 09։00-ի սահմաններում Իջևան-Բերդ-Այգեպար ավտոճանապարհի 60-րդ կմ հատվածում բախվել են Տավուշի մարզի բնակիչ, 35-ամյա Ռոման Թամամյանի վարած ВАЗ 21011 մակնիշի 35 FV 264 համարանիշի և Մովսես գյուղի բնակիչ, 49-ամյա Արթուր Ղիջյանի վարած УАЗ-374195 մակնիշի 306 ԼԼ 70 համարանիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Ռ. Թամամյանի ուղևորներ՝ Տավուշի մարզի բնակիչներ, 47-ամյա Գայանե Մարդանյանը, 31-ամյա Անուշ Գրիգորյանը, 58-ամյա Արևհատ Մարտիրոսյնաը և 60-ամյա Սարգիս Թամամյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Բերդի բժշկական կենտրոն։ Վթարի հետևանքով ВАЗ-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և հայտնվել ձորակում։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ УАЗ-ը հաշվառված է Մովսես գյուղի գյուղապետարանի հաշվեկշռում։ [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Սմբատ Պետրոսյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 29+
29+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր