211652_close_icon
views-count18247 դիտում article-date 14:54 08-04-2017

Սիմոն Մարտիրոսյանը հռչակվեց Եվրոպայի չեմպիոն. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Խորվաթիայի Սպլիտ քաղաքում ավարտվում է ծանրամարտի Եվրոպայի առաջնությունը: Այսօր 105 կգ քաշային կարգում Եվրոպայի չեմպիոն դարձավ Սիմոն Մարտիրոսյանը: Երկամարտում հայ ծանրորդը գրանցեց 414 կգ արդյունք (184+230): Երկրորդ տեղը զբաղեցրեց Բուլղարիան ներկայացնող Վասիլ Գոսպոդինովը (397), երրորդը` լեհ Արկադիուշ Միխալսկին (387): Այս քաշային կարգում Հայաստանի մյուս ներկայացուցիչ Սամվել Գասպարյանը երկամարտի 375 կգ արդյունքով (165+210) գրավեց 6-րդ տեղը: Այսօր երեկոյան +105 կգ քաշային կարգում հանդես կգան Գոռ Մինասյանը եւ Ռուբեն Ալեքսանյանը:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր