211652_close_icon
views-count2899 դիտում article-date 12:28 08-04-2017

Սիրիայում սրված իրավիճակը սպառնում է Աստանայում ու Ժնևում ձեռք բերված պայմանավորվածություններին. Ղազախստանի ԱԳՆ

Ղազախստանի ԱԳ նախարարությունը մտահոգություն է հայտնել՝ կապված Սիրիայում իրավիճակի կտրուկ սրացման հետ և հայտարարել է, որ Աստանայում ու Ժնևում Սիրիայի հարցով բանակցություններում ձեռք բերված պայմանավորվածությունները վտանգված են լրջորեն, հաղորդում է Ria Novosti-ն։ «Հակամարտության հետագա սրացումը և կողմերի սաստկացող դիրքորոշումը սպառնալիքի տակ են դնում ահաբեկչության դեմ պայքարի ոլորտում միջազգային հանրության պայմանավորվածությունները, այդ թվում՝ Ժնևի ու Աստանայի»,-նշված է Ղազախստանի ԱԳՆ-ի տարածած հաղորդագրության մեջ։ Նախօրեին Իրանի նախագահ Հասան Ռուհանին հայտարարել է, որ Սիրիայի հարցով բանակցությունները, անկախ ամեն ինչից, շարունակվելու են։

Նմանատիպ նյութեր