211652_close_icon
views-count2162 դիտում article-date 11:36 08-04-2017

Դոնալդ Թրամփն ընդունել է Չինաստան այցելելու հրավերքը

ԱՄՆ-ի նախագահն ընդունել է Չինաստան պաշտոնական այց կատարելու Սի Ցզինպինի հրավերքը։ Այդ մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլլերսոնը, փոխանցում է BBC-ն։ Ժամեր առաջ նրանք հանդիպում են անցկացրել Թրամփի՝ ԱՄՆ Ֆլորիդա նահանգի Մար-ա-Լագո նստավայրում։ Նշվում է, որ չնայած ավելի վաղ Չինաստանի մասին ԱՄՆ-ի նախագահի հնչեցրած սուր արտահայտություններին, այս անգամ հանդիպումն անցել է թեթև մթնոլորտում, երկու երկրներիի ղեկավարներին հաջողվել է բանակցել «նոր ձևաչափով»։ Պայմանավորվածություն է ձեռք բերվել առաջիկա 100 օրերի ընթացքում մշակել Չինաստան ամերիկյան ապրանքների արտահանման ծավալը մեծացնելու ծրագիր։

Նմանատիպ նյութեր