211652_close_icon
views-count3727 դիտում article-date 10:05 08-04-2017

Հայ դիրքապահների ուղղությամբ գիշերն արձակվել է շուրջ 230 կրակոց. Արցախի ՊԲ

Ապրիլի 7-ին և լույս 8-ի գիշերը արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում, հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է ավելի քան 20 անգամ՝ հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով շուրջ 230 կրակոց, հայտնում է ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունը։ Շփման գծի հյուսիսարևելյան ուղղությամբ ադրբեջանական զինուժը կիրառել է նաև 60 միլիմետրանոց ականանետ (1 արկ): ՊԲ առաջապահ զորամասերը ձեռնպահ են մնացել պատասխան գործողություններից և շարունակել վստահորեն իրականացնել մարտական հերթապահություն: [img]http://shamshyan.com/ups/images/0943063001491631484551414.jpg[/img]

Նմանատիպ նյութեր