211652_close_icon
views-count11270 դիտում article-date 22:47 07-04-2017

Տաթեւ Հակոբյանը երկրորդ բրոնզը նվաճեց Հայաստանի համար

Ծանրամարտի Հայաստանի կանանց հավաքականը Խորվաթիայում անցկացվող Եվրոպայի առաջնությունում ավարտեց մրցելույթները: Այսօր վերջինը պայքարի մեջ մտավ մինչեւ 90 կգ քաշային Տաթեւ Հակոբյանը: 21-ամյա մարզուհին երկամարտի 230 (105+125) կգ արդյունքով նվաճեց Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալը: Տաթեւը նաեւ փոքր բրոնզի արժանացավ պոկում վարժությունում (105 կգ): Երեկ երկամարտում՝ բրոնզ եւ հրում վարժությունում՝ փոքր արծաթ էր նվաճել մինչեւ 75 կգ քաշային Սոնա Պողոսյանը:

Նմանատիպ նյութեր