211652_close_icon
views-count10136 դիտում article-date 22:24 07-04-2017

Ժոզե Մոուրինյո. Ես որոշում եմ կայացրել, բայց ձեզ չեմ ասի

«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն անդրադարձել է թիմի կիսապաշտպան, ներկայումս «Սանդերլենդում» վարձավճարով հանդես եկող Ադնան Յանուզային: «Ես Յանուզայի վերաբերյալ որոշում եմ կայացրել: Բայց այդ մասին ձեզ ոչինչ չեմ ասի», հայտարարել է պորտուգալացին: Այս մրցաշրջանում Յանուզայը «Սանդերլենդի» կազմում ԱՊԼ-ում մասնակցել է 21 խաղի և դարձել 3 գոլային փոխանցման հեղինակ: Վարձավճարի պայմանագիրը նախատեսված է մինչև մրցաշրջանի ավարտը: Իսկ «Մանչեսթեր Յունայթեդի» հետ պայմանագիրը գործում է մինչև 2018 թվականի ամառը:

Նմանատիպ նյութեր