211652_close_icon
views-count10361 դիտում article-date 21:02 07-04-2017

«Բարսելոնան» կորցրեց Ռաֆինյային

«Բարսելոնայի» կիսապաշտպան Ռաֆինյա Ալկանտարան վնասվածք է ստացել: Խաղացողը խորացված բուժհետազոտության է ենթարկվել, որի արդյունքում նրա մոտ ախտորոշվել է մենիսկի պատռվածք, թեպետ ի սկզբանե ենթադրվում էր, որ Ռաֆինյան ընդամենը մկանն է ձգել: Այսօր վնասվածքի պատճառով Ռաֆինյային վիրահատել են: Ընդ որում, ֆուտբոլիստը վնասել է նույն ծունկը, որի հետ նմանատիպ խնդիրներ էր ունեցել 1,5 տարի առաջ: Նախնական գնահատականներով, Ռաֆինյան բաց կթողնի 4 ամիս, ինչը նշանակում է, որ այս մրցաշրջանում նա այլևս հանդես չի գա:

Նմանատիպ նյութեր