211652_close_icon
views-count20553 դիտում article-date 20:15 07-04-2017

Արտակարգ դեպք Գյումրիում. ճիվաղը կամ ճիվաղները գողացել են «Լապտերիկ» նախակրթարանի ջեռուցման կաթսան ու մարտկոցները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ երեկ՝ ապրիլի 6-ին, գողության դեպք է տեղի ունեցել Շիրակի մարզում: Ինչպես հայտնում է ֆոտոլրագորղ Գագիկ Շամշյանը, անհայտ անձը կամ անձինք մտել են Գյումրի քաղաքի «Լապտերիկ» նախակրթարան և տեխնիկական միջոցների գործադրմամբ՝ այնտեղից հափշտակել ջեռուցման կաթսան և մարտկոցները: Փաստի առթիվ ոստիկանության Մուշի բաժնում հետաքննություն է սկսվել: Ու մինչ ոստիկանները կհայտնաբերեն ստահակներին՝ նախակրթարանի տնօրեն Աննա Գաբոյանի շնորհիվ շինարարները նոր ջեռուցման մարկտոցներ են տեղադրել: [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները՝ Խաչիկ Գևորգյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 12+
12+

Նմանատիպ նյութեր