211652_close_icon
views-count2279 դիտում article-date 18:34 07-04-2017

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ գյուղատնտեսական տեխնիկայի կայանի կազմակերպման վերաբերյալ առաջարկներ ներկայացնելու համար

Գյուղատնտեսական աշխատանքների մեքենայացման մակարդակի բաձրացման նպատակով նախատեսվում է հավաքագրել գյուղատնտեսական տեխնիկայի կայանի կազմակերպման վերաբերյալ առաջարկներ: Գյուղատնտեսական տեխնիկայի կայանների գործունեության կազմակերպման և զարգացման նպատակով պետության կողմից նախատեսվում է տրամադրել մինչև 700 մլն ՀՀ դրամ: Գյուղատնտեսական տեխնիկայի կայանի կազմակերպման վերաբերյալ յուրաքանչյուր անձ կարող է ներկայացնել առաջարկ (այսուհետ՝ Առաջարկ): Առաջարկը պետք է պարունակի տեղեկատվություն առնվազն հետևյալ չափանիշների (այսուհետ՝ Առաջարկի չափանիշներ) վերաբերյալ. · իրականացման վայրը, վայրի ընտրության հիմնավորումը և չափանիշները: Գյուղատնտեսական տեխնիկան պետք է շահագործվի առնվազն 2000 հա հողատարածքի մշակության համար, · տնտեսական հիմնավորումը, ֆինանսական հաշվարկները, սեփական և փոխառու ֆինանսական ռեսուրսների վերաբերյալ հաշվարկ-հիմնավորումները, · մասնավոր հատվածի կողմից ներդրվող միջոցների չափը, կազմը և ծագման աղբյուրը, · տնտեսական արդյունավետությունը և ֆինանսական 5 տարվա կտրվածքով կանխատեսումը, · գյուղատնտեսական տեխնիկայի կայանի կողմից մատուցման ենթակա ծառայությունների տեսակները, ինքնարժեքի հաշվարկ-հիմնավորումը, դրանց գների համադրությունը և մրցունակությունը շուկայում ներկայումս առկա նմանատիպ ծառայությունների հետ, · Առաջարկի իրականացման հետ կապված տվյալ տարածքում ստեղծվող ենթակառույցների, մշակվող գյուղատնտեսական նշանակության հողատարածքների և դրանց բերքատվության աճի վերաբերյալ կանխատեսումը՝ արդյունքների չափելի ցուցանիշների նշմամբ, · անհրաժեշտ պետական ֆինանսավորման չափը և ներգրավման պայմաները, ներդրված պետական միջոցների հետվերադարձի ժամկետը, ներդրված միջոցների շահութաբերության մակարդակը և ներդրումների վերադարձելիության ռիսկի գնահատականը, անհրաժեշտ տեխնիկայի ցանկը և կանխատեսվող գները ՀՀ դրամով, գները հիմնավորող փաստաթղթերը՝ հաշվի առնելով Առաջարկի ներկայացման օրվա դրությամբ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից սահմանած փոխարժեքը: Առաջարկների ընտրությունը իրականացվելու է ըստ Առաջարկի չափանիշների և նախապատվությունը տրվելու է այն Առաջարկներին, որոնք ապահովելու են. · ներդրված պետական միջոցների ավելի կարճ ժամկետում հետվերադարձ և ներդրումների վերադարձելիության նվազ ռիսկ, · մասնավորի կողմից սեփական միջոցների առավելագույն ներդրում, · Առաջարկի առավել մեծ տարածքում իրականացում, · գյուղատնտեսական տեխնիկայի կայանի կողմից մատուցման ենթակա ծառայությունների նվազագույն գին, · Առաջարկի իրականացման տնտեսական առավել բարձր արդյունավետություն: Գործընթացին մասնակցելու ցանկության դեպքում անհրաժեշտ է մինչև 2017 թվականի ապրիլի 27-ը, ժամը` 18:00 - ն Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարություն (ք. Երևան, Հանրապետության հրապարակ, կառավարական տուն 3, կամ էլեկտրոնային փոստի՝ [email protected] հասցեով) ներկայացնել Առաջարկ: [b]ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին[/b]

Նմանատիպ նյութեր