211652_close_icon
views-count2938 դիտում article-date 17:55 07-04-2017

Կանանց մրցաշարեր՝ կանանց միամսյակի առթիվ

Արդեն երրորդ տարին անընդմեջ Վիվառոն կանանց տոների կապակցությամբ կազմակերպում է կենդանի մրցաշարեր, որտեղ մասնակցում են միայն կանայք: Հավատարիմ մնալով ավանդույթին, այս անգամ ապրիլի 6-ին կին մասնակիցները հրավիրվել էին Տիգրան Մեծ 2 հասցեում գտնվող Վիվառո Սպորտ բար, որտեղ կայանալու էին [url=http://www.vivaronews.am/entertainment/kananc-mrcasharer%D5%9D-kananc-miamsyaki-arthiv]Նարդու և Բլոտի մրցաշարերը[/url]: Մրցումներին մասնակցելու համար, որոնք, ինչպես միշտ, անցկացվում էին առանց մուտքավճարների, գրանցվել էր 28 մասնակից: Մրցաշարերի մրցանակային ֆոնդ Վիվառոն սահմանել էր 500.000 դրամ: Նշենք, որ և՛ նարդի, և՛ Բլոտ խաղերում բոլոր մասնակիցներն էլ արժանացան դրամական պարգևների, իսկ 1-ից 3-րդ տեղ գրաված կանայք՝ նաև պատվոգրերի և գավաթների: Նարդու մրցաշարում հաղթող ճանաչվեց Ալլա Մարգարյանը, ով եզրափակչում 5:4 հաշվով պարտության մատնեց Անուշ Բադալյանին: Ի դեպ, Ալլան Վիվառոյի թիմում մասնակցել է անցած տարի Թբիլիսիում կայացած Նարդու աշխարհի գավաթի խաղարկությանը և գրավել 2-րդ պատվավոր տեղը: Իսկ Բլոտի մրցաշարում եզրափակիչ հանդիպումը տեղի ունեցավ Աննման Աղանիկյանի և Կարինե Հակոբյանի միջև: 101:90 հաշվով առավելության հասավ տիկին Աղանիկյանը: Վիվառոն հիանալի տոն պարգևեց կանանց՝ կազմակերպելով ավանդաբար «տղամարդկային» համարվող խաղերի մրցաշարեր: Միջոցառումն ավարտվեց հյուրասիրությամբ և շնորհավորանքներով՝ մախթելով մասնակիցներին և հյուրերին կանացի երջանկություն և ֆինանսական բարեկեցություն: Նկարները կարող եք դիտել՝ [url=http://www.vivaronews.am/entertainment/kananc-mrcasharer%D5%9D-kananc-miamsyaki-arthiv]այստեղ[/url]։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 5+
5+

Նմանատիպ նյութեր