211652_close_icon
views-count4012 դիտում article-date 16:50 07-04-2017

Պուտինը Սիրիայի հարցով անվտանգության խորհուրդ է գումարել

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ԱՄՆ-ի ռազմաօդային ուժերի կողմից Սիրիայում կառավարական ուժերի «Շայրաթ» օդային բազայի հրթիռակոծությունից հետո այսօր անվտանգության խորհրդի նիստ է գումարել։ Այդ մասին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ «Տեղի է ունեցել իրավիճակի մանրամասն քննարկում»,-ընդգծել է Պեսկովը՝ հավելելով, որ Վաշինգտոնի գործողությունները ևս մեկ անգամ որակվել են որպես ագրեսիա, որը հակասում է միջազգային իրավունքին և որոնք մեծ մտահոգություն են պատճառում, քանի որ նման ագրեսիվ գործողությունների բացասական հետևանքները վերացնելու հարվածում է ահաբեկչության դեմ պայքարի ջանքերին։

Նմանատիպ նյութեր