211652_close_icon
views-count3526 դիտում article-date 15:33 07-04-2017

Սիրիայի դեմ ԱՄՆ-ի հարվածները դիտարկում ենք որպես մեր գործընկերոջ դեմ ագրեսիա. Դ. Պեսկով

ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը մեկնաբանել է ամերիկյան ուժերի կողմից սիրիական ռազմաբազան հրթիռակոծելու դեպքը՝ անվանելով այն ագրեսիա՝ ուղղված Ռուսաստանի դաշնակցի դեմ, հաղորդում է Tass գործակալությունը։ «Քանի որ մենք աջակցություն ենք ցուցաբերում Սիրիայի զինված ուժերին, դա նշանակում է, որ Սիրիան մեզ գործընկեր է»,-ասել է Պեսկովը և հավելել, որ ավիահարվածները ագրեսիա է՝ Ռուսաստանի դաշնակցի նկատմամբ։ Հիշեցնենք, որ ԱՄՆ-ի ռազմաօդային ուժերը 59 թևավոր հրթիռ են արձակել սիրիական ռազմաբազայի ուղղությամբ, ինչի հետևանքով զոհվել է 4 սիրիացի զինվոր։ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը սիրիական ավիաբազան հրթիռակոծելու իր որոշումը մեկնաբանել է այսպես՝ պատասխան՝ Իդլիբ նահանգում Սիրիայի կառավարական ուժերի կողմից քիմիական զենք կիրառելուն։

Նմանատիպ նյութեր