211652_close_icon
views-count9505 դիտում article-date 15:07 07-04-2017

Ռուսական նավերն ուղևորվել են դեպի Սիրիայի ափեր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Թուրքական Bosphorus Observer-ը գրում է, որ ամերիկյան ուժերի կողմից Սիրիայի ռազմաօդային բազայի ոչնչացումից հետո ռուսական նավերն ուղղություն են վերցրել դեպի Սիրիա։ Պորտալը նաև հրապարակել է լուսանկարներ, թե ինչպես են նավերն անցնում Բոսֆորի նեղուցով։ Մասնավորապես, նշվում է «Գրիգորովիչ» ֆրեգատի մասին, որը գտնվում էր Միջերկրական ծովում և այժմ ուղևորվում է սիրիական ափեր։ Ավելի վաղ հայտնել էինք, որ ԱՄՆ-ն պատասխան հարվածներ է հասցրել սիրիական կառավարական ուժերին այն բանի համար, որ վերջիններս երկրի Իդլիբ նահանգում արգելված՝ քիմիական զենք են կիրառել։ Գրեթե ամբողջովին ոչնչացվել է Հոմս նահանգում տեղակայված սիրիական ռազմաօդային ուժերի բազան, կան նաև զոհեր։ Բազան հրթիռակոծելու մասին որոշումը կայացրել է ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը։ Ռուսաստանը ԱՄՆ-ի գործողություններն անվանել է միջազգային իրավունքի խախտում։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 7+
7+

Նմանատիպ նյութեր