211652_close_icon
views-count3357 դիտում article-date 12:44 07-04-2017

Ռուսաստանը դադարեցրել է Սիրիայի հարցով ԱՄՆ-ի հետ համաձայնագիրը

Ռուսաստանը դադարեցրել է Սիրիայում միջադեպերի խուսափման մասին ԱՄՆ-ի հետ ստորագրած համաձայնագիրը այն բանից հետո, երբ ամերիկյան օդուժը հրթիռակոծեց Սիրիայի ռազմաօդային ուժերի բազան։ Այդ մասին հայտարարություն է տարածել ՌԴ ԱԳՆ-ն։ Հայտարարության մեջ կոչ է արվում ՄԱԿ ԱԽ-ին անհապաղ նիստ գումարել՝ քննարկելու համար ստեղծված իրավիճակը։ Հուշագիրը ստորագրվել էր Մոսկվայի ու Վաշինգտոնի միջև 2015 թվականի հոկտեմբերին։ Այն վերաբերում էր Սիրիայում թռիչքային գոտիների անվտանգության ապահովման նպատակով գործողությունների իրազեկմանը։ Իսկ փաստաթղթի՝ ուժի մեջ մտնելուց հետո Ռուսաստանը և ԱՄՆ-ն սկսեցին շուրջօրյա օպերատիվ կապ հաստատել իրար հետ, իսկ արտակարգ իրավիճակների դեպքում օգնության հասնել իրար։

Նմանատիպ նյութեր