211652_close_icon
views-count22043 դիտում article-date 10:49 07-04-2017

Երևանի քաղաքապետի կարգադրությամբ Արաբկիր վարչական շրջանի մարդաբոյ փոսը, որ վարորդների համար դարձել էր իսկական պատուհաս, վերացվեց. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Երեկ՝ ապրիլի 6-ին, [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը ֆոտոռեպորտաժ և տեսանյութ էր հրապարակել, որ Արաբկիր վարչական շրջանի պատասխանատուների անգործության հետևանքով Խաչատրյան փողոցում վտանգավոր փոսը մի իսկական պատուհաս էր դարձել վարորդների համար։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հրապարակումից կարճ ժամանակ անց Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարականով Երևանի քաղաքապետարանի կոմունալ վարչության պետ Հրայր Անտոնյանի գլխավորությամբ նշված վայր ժամանեցին Երևանի քաղաքապետարանի Արաբկիր վարչական շրջանի և «Վեոլիա Ջուր» ընկերության ներկայացուցիչները, ովքեր մի քանի ժամվա ընթացքում կարողացան թերությունը վերացնել։ Ֆոտոլրագրողը հայտնում է, որ թեպետ նշված փոսի համար պատասխանատուն «Վեոլիա Ջուր»-ը չէր, սակայն այդ ընկերության աշխատակիցները, դրսևորելով բարի կամք, օգնեցին թաղապետարանի ու քաղաքապետարանի աշխատակիցներին։ Աշխատանքները տեղում կոորդինացնում էր նաև քաղաքապետարանի պաշտոնյա Յայլոյանը։ Ինչպես ավելի վաղ նշված վայրից [url=https://shamshyan.com/hy/article/2017/04/06/1063646/]հայտնել [/url]էր ֆոտոլրագրողը, մինչ այս օրերին կուսակցությունները, քաղաքական գործիչներն ու Երևանի վարչական շրջանների պատասխանատուները լծվել էին առաջիկա Երևանի ավագանու ընտրություններին, Արաբկիր վարչական շրջանի Ա. Խաչատրյան փողոցի 4-րդ շենքի դիմացի փոսը մի իսկական պատուհաս էր դարձել վարորդների համար։ Բնակիչներն արդարացիորեն բարձրաձայնում էին՝ ասելով. «Տևական ժամանակ, է այս փոսը կա, սակայն ոչ մի պատասխանատու չի փորձում խոչընդոտը վերացնել։ Երևի մի տաս անգամ դիմել ենք Արաբկիրի թաղապետարան, սակայն, ինչպես ժողովրդական խոսքն է ասում, «սևին սապոնն ինչ անի, խևին՝ խրատը»։ Խորհրդարանական ընտրություններից հետո Արաբկիր վարչական շրջանի ղեկավար Հովհաննես Վարդանյանը իր ֆեյսբուքյան էջում գրել էր, թե շարունակելու ենք միասին աշխատել՝ նկատի ունենալով Արաբկիր վարչական շրջանի բնակչությանը»։ Մարդաբոյ փոսի հարևանությամբ բնակվողներն ասում էին. «Եթե այս ձև եք աշխատելու, ավելի լավ է՝ հայտնի ֆիլմի՝ «Ոսկե ցլիկ»-ի հերոսի օրինակով մի դիմում էլ թող ինքը գրի։ Մեզ պետք չի ընտրությունից ընտրություն բնակիչներին սին ու դատարկ խոսքեր տվող թաղապետ ու պաշտոնյա։ Մենք ուզում ենք ռեալ, ժողովրդի մատից փուշ հանող պաշտոնյայի»։ Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 50+
50+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր