211652_close_icon
views-count1854 դիտում article-date 09:32 07-04-2017

«Ելքի» քաղաքական կողմնորոշումը նույնպես մեծ հաշվով համընկնում է Անահիտ Բախշյանի սկզբունքներին. «Ժամանակ»

«Փաստ» թերթը գրում է. «Թեև մոտ ժամանակներում Անահիտ Բախշյանը չի պատրաստվում որևէ կուսակցության անդամակցել, բայց խորհրդարանական ընտրությունների ժամանակ սիրով է համաձայնել հանդես գալ «Ազատ դեմոկրատներ» կուսակցության հետ: Բայց հիմա որոշել է Երևանի ավագանու ընտրությունների ժամանակ «Ելք» դաշինքի ցուցակով ներկայանալ: Տեսակետը, թե դա մի տեսակ կուսակցությունները ձեռնոցի պես փոխելու է նման, նա չի կիսում, քանի որ միակ կուսակցությունը, որին անդամակցել է, «Ժառանգությունն է» եղել: «Ես անկախ մարդ եմ և ոչ մի կուսակցություն չեմ ներկայացնում, ունեմ իմ սկզբունքները, որը թույլ էր տալիս «Ազատ դեմոկրատներ» կուսակցության ցուցակով ներկայացված լինել ԱԺ ընտրություններին: Եվ «Ժառանգությունից» բացի, որևէ այլ կուսակցության անդամ չեմ եղել և չեմ, իսկ իմ գաղափարները ընդդիմադիր դաշտում են: Եվ քանի որ «Ազատ դեմոկրատները» չեն մասնակցելու ավագանու ընտրություններին, իսկ «Ելքը» ընդդիմադիր քաղաքական դաշտում հանդես եկող ուժ է, ընդունել եմ այդ առաջարկը»,– ասաց Ա. Բախշյանը: Նա նաև հավելեց, որ «Ելքի» քաղաքական կողմնորոշումը նույնպես մեծ հաշվով համընկնում է իր սկզբունքներին, սակայն կան որոշ հարցեր, որոնց հետ ինքը ընդհանրապես համամիտ չէ: Եվ այնքանով, որքանով «Ելքը» ընդդիմադիր քաղաքական ուժ է, հենց դա է նրա համար ամենագրավիչը, իսկ մնացած քաղաքական մանրամասները Երևանի ավագանու ընտրությունների ժամանակ այնքան էլ կարևոր չեն»: [b]Մանրամասն` թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր