211652_close_icon
views-count8622 դիտում article-date 09:27 07-04-2017

Արթուր Բաղդասարյանի Հ3 հեռուստաընկերությունն անցնում է Աղվան Հովսեփյանին. «Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է. ««Ժամանակ» թերթին հասած տեղեկություններով՝ Արթուր Բաղդասարյանի Հ3 հեռուստաընկերությունն անցնում է Քննչական կոմիտեի ղեկավար Աղվան Հովսեփյանին: Պարզվում է՝ Արթուր Բաղդասարյանը գնել է հեռուստաընկերությունը առանց այն ցանկացած ուրիշին օտարելու իրավունքի, բացի նախկին սեփականատիրոջից։ ԱԺ ընտրություններում «Հայկական վերածնունդ» կուսակցության 3,72 տոկոս ձայնով պարտվելուց հետո անիմաստ են համարվում հեռուստաընկերության վրա արվող ահռելի ծախսերը։ Ըստ տեղեկությունների՝ հաջորդ տարի լրանում է ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանի 70-ամյակը և չի բացառվում, որ այդ պաշտոնում նրան կարող է փոխարինել ՀՎԿ նախագահ Արթուր Բաղդասարյանը»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր