211652_close_icon
views-count4058 դիտում article-date 09:19 07-04-2017

Հակառակորդն այս գիշեր 400-ից ավելի կրակոց է արձակել շփման գծում՝ կիրառելով նաև ականանետ. Արցախի ՊԲ

Ապրիլի 6-ին և լույս 7-ի գիշերը արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում, հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է ավելի քան 25 անգամ՝ հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով շուրջ 400 կրակոց։ Այդ մասին հայտնում են ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունից։ Շփման գծի հյուսիսարևելյան ուղղությամբ ադրբեջանական զինուժը կիրառել է նաև 60 միլիմետրանոց ականանետ (4 արկ): ՊԲ առաջապահ զորամասերը շարունակում են լիակատար վերահսկողություն պահպանել առաջնագծում՝ անհրաժեշտության դեպքում դիմելով նաև պատասխան գործողությունների: [img]http://shamshyan.com/ups/images/0708549001491542366940440.jpg[/img]

Նմանատիպ նյութեր