211652_close_icon
views-count8950 դիտում article-date 23:39 06-04-2017

Սամվել Տեր-Սահակյանը գլխավորում է «Կարպոս Օփեն»-ի աղյուսակը

Մակեդոնիայում ընթացող «Կարպոս Օփեն» միջազգային մրցաշարում կայացան 6-րդ տուրի պարտիաները: 6-րդ տուրում Սամվել Տեր-Սահակյանը հաղթանակ տոնեց հանրահայտ գրոսմայստեր Զդենկո Կոժուլի նկատմամբ: Մանուէլ Պետրոսյանը առավելության հասավ Նեբոյսա Նիկոլիչի նկատմամբ, իսկ Ռոբերտ Հովհաննիսյանը պարտվեց Վլադիսլավ Արտեմևին: 6-րդ տուրից հետո Սամվել Տեր-Սահակյանն ու Վլադիսլավ Արտեմևը վաստակել են 5.5-ական միավոր: Ավելի բարձր լրացուցիչ ցուցանիշների շնորհիվ առաջատարը Տեր-Սահակյանն է: 5 միավոր վաստակած Մանուէլ Պետրոսյանը կիսում է 3-րդ հորիզոնականը, իսկ Ռոբերտ Հովհաննիսյանը 4.5 միավոր 12-րդ տեղում է: Այսօր կայանալիք 7-րդ տուրում Սամվել Տեր-Սահակյանն ու Վլադիսլավ Արտեմևը ոչ-ոքի խաղացին:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր