211652_close_icon
views-count9821 դիտում article-date 23:06 06-04-2017

Անգլիայում ֆուտբոլի խաղը 6 րոպեով դադարեցրել են շան պատճառով. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Անգլիայի հյուսիսի և Միդլենդսի շրջանի կիսապրոֆեսիոնալ Պրեմիեր-Լիգայի «Հեյլսոուն Փաուն»-«Սքելմերսդեյլ» թիմերի ֆուտբոլային հանդիպումը դադարեցվել է 6 րոպեով` խաղադաշտում հայտնված համառ շան պատճառով: Խաղն ավարտվել է տանտերերի հաղթանակով` 1:0, սակայն այս հանդիպումը կհիշեն շան պատճառով տեղի ունեցած իրադարձությունների շնորհիվ: Խաղադաշտ մտած շանը երկար ժամանակ անհաջող փորձել են որսալ մարզադաշտի աշխատակիցները, ֆուտբոլիստները և նույնիսկ` հանդիսականները: Ուշագրավ է, որ երբ շանը կարողացել են հանգստացնել, վերջինս ինքնուրույն հեռացել է:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր