211652_close_icon
views-count23865 դիտում article-date 22:37 06-04-2017

Ավտովթար Երևանում. «Կիլիկիա» գարեջրի գործարանի և Կենտրոնական ավտոկայանի մոտ բախվել են BMW-ն ու Chrysler-ը. վերջինը հարվածել է նաև բետոնե արգելապատնեշներին և կիսով չափ հայտնվել նրա վրա. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ ապրիլի 6-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 20:40-ի սահմաններում Ծովակալ Իսակովի պողոտայում՝ «Կիլիկիա» գարեջրի գործարանի և Կենտրոնական ավտոկայանի մոտ բախվել են BMW X5 մակնիշի 77 LV 757 համարանիշի և Chrysler Sebring մակնիշի 13 SU 741 համարանիշի ավտոմեքենաները, իսկ վերջինը բախվել է նաև բետոնե արգելապատնեշներին և կիսով չափ հայտնվել նրա վրա: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար, զոհեր և վիրավորներ չկան: Դեպքի վայր են ժամանալ ապահովագրական ընկերությունների ներկայացուցիչները: [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Սմբատ Պետրոսյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 24+
24+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր