211652_close_icon
views-count10202 դիտում article-date 22:22 06-04-2017

Ավստրալացի լուսանկարիչը հազվագյուտ մանուշակագույն կայծակ է լուսանկարել

Ավստրալացի լուսանկարիչը հազվագյուտ մթնոլորտային երևույթ է ֆիքսել ֆոտոխցիկով: Այս մասին հայտնում է MK-ն: Ջեֆ Մայլզը համացանցում հրապարակել է մանուշակագույն կայծակի լուսնակարները, որտեղ կայծակը անձրևաբեր ամպերի վերև է գտնվում: Նման մթնոլորտային երևույթը հազվագյուտ է համարվում, սակայն լուսանկարչին հաջողվել է ֆիքսել այն 6 անգամ: Նման կայծակները տարբերվում են սովորականներից ոչ միայն գույնով, այլ նաև ձևով: Լուսանկարներն արվել են Ավստրալիայի արևմուտքում՝ Փիլբարա տարածաշրջանում:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 2+
2+

Նմանատիպ նյութեր