211652_close_icon
views-count8901 դիտում article-date 16:27 06-04-2017

Հայտարարում ենք արտակարգ իրավիճակ. ուրախացնում եմ ձեզ, որ մեր ռեժիմն ավելի է ծանրանում. վարչապետ

Այսօր տեղի ունեցած կառավարության նիստում նախքան օրակարգային հարցերի քննարկումը գործադիրի ղեկավարը հանդես է եկել աշխատանքային արտակարգ ռեժիմի անցնելու վերաբերյալ հայտարարությամբ: «Անցել են ընտրությունները շատ ավելի հանդուրժողական մթնոլորտում: Մեր թիմը ստացել է մեր երկրում փոփոխություններ անելու քվե: Իմ հորդորը մեր բոլոր թիմակիցներին հետևյալն է՝ աշխատանքային ռեժիմի, համապատասխան ջանքերի, պատասխանատվության և բոլոր գործողությունների մասով հայտարարում ենք արտակարգ իրավիճակ: Ուրախացնում եմ ձեզ, որ մեր ռեժիմն ավելի է ծանրանում»,- ասել է վարչապետը։ Այնուհետև գործադիրի ղեկավարը հանձնարարականներ է տվել գերատեսչությունների ղեկավարներին, ապա խոսքը փոխանցել ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանին: Ֆինանսների նախարարն անդրադարձել է տնտեսական զարգացումներին և նշել, որ կառավարությունը գնում է պետբյուջեով նախատեսված կապիտալ ծախսերը 50 մլրդ ՀՀ դրամով ավելացնելու քայլին:

Նմանատիպ նյութեր