211652_close_icon
views-count42702 դիտում article-date 16:09 06-04-2017

Խոշոր ավտովթար Արարատի մարզում. ցեմենտով բարձված ЗИЛ-ը կողաշրջվել է. ավտոմեքենայում առաջացել է հրդեհ, հիվանդանոց տեղափոխված վարորդը իրեն դուրս է նետել ավտոմեքենայից. ՖՈՏՈՌՈՊԵՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ ապրիլի 6-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 14։40-ի սահմաններում Արարատի մարզի Ոսկետափ գյուղի բնակիչ, 58-ամյա Գարեգին Աբրահամյանը իր վարած ЗИЛ ММЗ մակնիշի 28 ՕԼ 315 համարանիշի ավտոմեքենայով Երևան-Երասխավան ավտոճանապարհի 34-րդ կմ հատվածում դեպի Երևան ընթանալիս դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջվելով հայտնվել դաշտամիջյան հատվածում։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը ստացել է այրվածքներ և նրան տեղափոխել են Արտաշատի բժշկական կենտրոն, որտեղից էլ՝ «Էրեբունի» բժշկական կենտրոն։ Դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ վարորդը ընթացքում նկատել է, որ ավտոմեքենայում հրդեհ է բռնկվել և իրեն դուրս է նետել ավտոմեքենայից, որից հետո մեքենան հայտնվել է դաշտում։ Դեպքի վայր են ժամանել ոստիկանության Արարատի բաժնի օպերատիվ խումբը՝ Արարատի ոստիկանապետ Համլետ Ղամբարյանի գլխավորությամբ։ Ժամանել են նաև Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի աշխատակիցները՝ վաշտի հրամանատարի տեղակալ Յուրա Հովհաննիսյանի և դասակի հրամանատար Սանասար Հարությունյանի գլխավորությամբ։ Ժամանել են նաև ԱԻՆ Փրկարար ծառայության Արարատի հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով։ Հրշեջները քաղաքացիների օգնությամբ մարել են ավտոմեքենայում առաջացած հրդեհը, ինչի շնորհիվ նախ կանխվել է կրակի տարածումը, այնուհետև մեքենայի պայթյունը, քանի որ ավտոմեքենայի վրա տեղադրված են նաև գազաբալոններ։ Վթարի մասին ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Միքայել Աղաբեկյանը տեղեկությունը փոխանցել է ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտ, որտեղից ժամանել է հետաքննիչ Գրիգոր Սարգսյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։ Ֆոտոլրագրողը հայտնում է, որ ավտոմեքենան բարձված է եղել ցեմենտով։ [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 45+
45+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր