211652_close_icon
views-count3385 դիտում article-date 16:04 06-04-2017

Ճշտում եք թուրքմենական պատվիրակության այցի ժամկետները, կազմը և նախապատրաստվում եք. վարչապետ

Կառավարության այսօրվա նիստում վարչապետ Կարեն Կարապետյանն, անդրադառնալով առաջիկայում նախատեսվող թուրքմենական պատվիրակության այցին, ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար Աշոտ Մանուկյանին հանձնարարել է ամփոփել բանակցային նյութերը: «Ամփոփում եք ամբողջ նյութերը: Ես ազդակներ ունեմ, որ իրենք շատ լուրջ աշխատում են: Արտաքին գործերի նախարարության միջոցով ճշտում եք թուրքմենական պատվիրակության այցի ժամկետները, կազմը և նախապատրաստվում եք»: Վարչապետը տեղեկացրել է նաև, որ հաջորդ շաբաթվանից սկսվելու են այցելություններ նախարարություններ, որտեղ կներկայացվեն գերատեսչությունների խնդիրներն ու անելիքները:

Նմանատիպ նյութեր