211652_close_icon
views-count4430 դիտում article-date 15:30 06-04-2017

2-3 չեմպիոն համայնքներում համայնքային զարգացման լավագույն ծրագրեր կիրականացվեն. վարչապետ

Վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր կառավարության նիստում անդրադարձել է համայնքային զարգացման ծրագրերի իրականացման խնդիրներին: «Շատ ենք խոսել տեղական ինքնակառավարման ինստիտուտների մասին: Եթե այնտեղ չունենանք էֆեկտիվ կառավարում, մենք ընդհանրապես վիճակը չենք կարողանալու փոխել: Այդ իսկ պատճառով ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարությունում արդեն 1 ամիս է, ինչ ստեղծել ենք Տարածքային կառավարման հատուկ վերլուծական կենտրոն, որի նպատակն է իրականացնել ՀՀ մարզերում ֆինանսական գործունեության վերլուծություն, մոդելավորում, համեմատություն»: Վարչապետը հանձնարարել է ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարին 1-շաբաթյա ժամկետում ընտրել համայնքային զարգացման լավագույն ծրագրերը, և կառավարության աշխատակազմում կազմակերպել դրանց քննարկումը: «Խոսքը յուրաքանչյուր մարզից ընտրված 2-3 չեմպիոն համայնքների մասին է: Խորհրդակցությանը, որին ներկա կլինեն նաև ՀՀ մարզպետերը, տեղեկացնելու ենք Գերմանիայի կառավարության հետ համատեղ իրականացվեիք դասընթացներին մասնակցող համայնքապետերի ընտրության սկզբունքը: Հայտնելու ենք, թե երբ են սկսվելու դասընթացներն Ամերիկյան համալսարանում»,- նշել է գործադիրի ղեկավարը: Հանձնարարվել է նաև 1-շաբաթյա ժամկետում կառավարության աշխատակազմ ներկայացնել առաջին վերլուծական նյութը՝ համայնքային ենթակայության տակ գտնվող մանկապարտեզների ֆինանսական գործունեության ուսումնասիրության արդյունքները։ 3-շաբաթյա ժամկետում կառավարության աշխատակազմ կներկայացվեն համայնքային ենթակայության տակ գտնվող դպրոցների ֆինանսական գործունեության և մարզերում աղբահանության և սանմաքրման ոլորտի վերաբերյալ ուսումնասիրության արդյունքները:

Նմանատիպ նյութեր