211652_close_icon
views-count2445 դիտում article-date 10:55 06-04-2017

Քաղաքական ուժերն ու հանրությունը հետընտրական շոկի մեջ են. «Հայկական ժամանակ»

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Հայաստանը հետընտրական շոկի մեջ է: Ապրիլի 2-ին տեղի ունեցած խորհրդարանական ընտրություններից հետո նորություններն ու նոր իրավիճակներն այնքան շատ են, որ հանրությունը դեռևս չի հասցրել ամբողջությամբ ընկալել դրանք: Կատարվածից ուշքի չեն գալիս նաև քաղաքական ուժերը: Խորհրդարան անցած և չանցած ուժերի համար շոկն ապահովել է ռեյտինգային ընտրակարգը: Այն արդյունքները, որ գրանցել են միևնույն կուսակցությունից առաջադրված թեկնածուները, հատուկ ուսումնասիրության նյութ են հենց կուսակցությունների համար: Դրանք, թերևս, ներքին վերադասավորումների առիթ կդառնան: Հետընտրական շոկից զերծ չէ նաև հանրությունը, որի մի մասը հավատաց իր քվեին, ընտրեց և երկար տարիների ընդմիջումից հետո կարող է հաղթանակի համար շնորհավորել նրան, ում ինքն ընտրել է: Մյուս մասն էլ կողքից տեսավ, որ կարող է նաև նման բան լինել և հիմա ափսոսում է, որ ինքն էլ ընտրության և հաղթանակի բերկրանքի մասնիկ չի դարձել: Այս ամենին չի կարող անհաղորդ մնալ նաև իր ձայնը 10 հազար դրամով վաճառած քաղաքացին, որն առնվազն կսկսի կասկածել`ճիշտ է անում, թե սխալ: Ամենամեծ շոկը, սակայն, իշխանություններինն է, որովհետև թեկուզ 7.7 տոկոսով իսկական ընտրությունը շատ վտանգավոր նախադեպ կարող է լինել»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր