211652_close_icon
views-count2647 դիտում article-date 10:50 06-04-2017

Օհանյանը, Րաֆֆին, Օսկանյանը քաղաքականությունից դուրս կգա՞ն, թե՞ նոր կուսակցություն կստեղծեն. «Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է. «Խորհրդարանական ընտրություններից հետո արդեն վերջնական հստակեցվել է, որ քաղաքականությունից դուրս են գալու «Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանն ու «Համախմբում» կուսակցության նախագահ Վարդան Օսկանյանը։ Երկուսն էլ նախկինում ԱՄՆ քաղաքացիներ են եղել։ Չի բացառվում, որ երկու կուսակցությունների մնացող կարկառունները միավորվեն և մեկ կուսակցություն դառնան՝ ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի գլխավորությամբ։ Վարդան Օսկանյանի այս որոշումը կարող է անդրադառնալ նրա Civilitas հիմնադրամի և Civilnet օնլայն հարթակի բնականոն գործունեության վրա»։ [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]

Նմանատիպ նյութեր