211652_close_icon
views-count2546 դիտում article-date 10:45 06-04-2017

Երևանի ավագանու անդամը գրոհում է Կենտրոնի կանաչ տարածքները. «Փաստ»

«Փաստ» թերթը գրում է. ««Փաստ» օրաթերթի խմբագրությունը ահազանգ է ստացել, որ Երևանի ավագանու անդամ, Ծիտ մականունով Արմեն Սահակյանը ասֆալտապատել է Կենտրոնի Քաջազնունու 10 հասցեում գտնվող շենքի դիմացի կանաչ տարածքը, քանի որ շենքի առաջին հարկի բնակարանը գնել, փողոցի կողմի չթույլատրված մասից դուռ է բացել ու այնտեղ նոր օբյեկտ տեղակայել: Սա առաջին դեպքը չէ, երբ տվյալ ավագանին գրոհում է տեղի գազոնները՝ կառուցապատելով դրանք: Մի քանի տարի առաջ նա կառուցապատեց այդ շենքի կողքի գազոնը միացնելով այն ավելի վաղ կառուցած «4×4» ավտոլվացման կետի հետ և այժմ այդ շինությունը վարձով է տվել «Զովք» սուպերմարկետին: Արդյունքում՝ Քաջազնունի փողոցի մայթերի գրեթե բոլոր գազոններում քարե շինություններ են կառուցվել` կանաչի հաշվին»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվ ահամարում:[/b]

Նմանատիպ նյութեր