211652_close_icon
views-count2585 դիտում article-date 10:40 06-04-2017

Արտեմ Ասատրյանը նոր կառավարությունում չի լինի՝ ֆինանսական չարաշահումների պատճառով. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ամենայն հավանականությամբ, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը չի լինի նոր կառավարության կազմում: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ պատճառը նրա ղեկավարած նախարարության ենթակա գերատեսչություններում այս ընթացքում հայտնաբերված կոռուպցիոն սկանդալներն ու ֆինանսական չարաշահումներն են, որոնց առթիվ որոշ դեպքերում հարուցվել են քրեական գործեր: Խոսքը, հիշեցնենք, միլիոնավոր դոլարների մասին է: Իսկ նախարարի մամուլի խոսնակ Անուշ Դանիելյանը մեկնաբանեց հետևյալ կերպ. «Դեռ մեկ ամիս և ավել ժամանակ կա, և ես չեմ կարող մեկնաբանել որևէ տեղեկատվություն, երբ իրականում որոշում չկա»։ Մինչ այդ նշենք՝ քանի որ ՀՀԿ-ն պաշտոնական տվյալներով բացարձակ մեծամասնություն է կազմել ԱԺ ընտրություններում, հենց այս կուսակցությունն էլ կկազմավորի կառավարությունը, և վերստին վարչապետ կնշանակվի Կարեն Կարապետյանը: Հայտնի է նաև, որ ՀՀԿ-ն կշարունակի կոալիցիոն համագործակցությունը ՀՅԴ-ի հետ, իսկ թե քանի պորտֆել կտրվի ՀՅԴ-ին, ու, ընդհանրապես, ովքեր կլինեն նոր կառավարության կազմում, դեռ որոշված չէ»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր